Հայաստանը կունենա օդի աղտոտվածության տվյալները ներկայացնող բջջային հավելված |armenpress.am|
11:32 - 06 հունիսի, 2020

Հայաստանը կունենա օդի աղտոտվածության տվյալները ներկայացնող բջջային հավելված |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական կառույցների հետ համագործակցությամբ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսում է հզորացնել օդի աղտոտվածության մոնիտորինգի ենթակառուցվածքերը: Դրանից բացի, նախատեսվում է ունենալ համապատասխան բջջային հավելված, որն առցանց ռեժիմով քաղաքացիներին կհաղորդի օդի աղտոտվածության տվյալներ՝ ըստ հանրապետության տարածքների:  ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը նշեց, որ «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի շրջանակում նախատեսվում է բավական լայն միջոցառումների ցանկ:

 
«Մենք առաջարկել ենք, որ արդեն նախատեսված միջոցառումներին հավելյալ իրականացվի Հայաստանի Հանրապետության մթնոլորտային օդի աղտոտվածության համար մոնիտորինգի համալիր կարիքների գնահատում: Օրինակ, հասկանանք, թե Երևանում ինչ հզորությամբ, ինչ մոնիտորինգի կայաններ պետք է տեղադրվեն, որպեսզի մենք պատշաճ մշտադիտարկում իրականացնենք ու հասկանանք օդի աղտոտվածությունը՝ տարբեր արտանետումներով: Դա անելու ենք և՛ Երևանի, և՛ Հայաստանի ամբողջ տարածքի համար»,-ասաց Իրինա Ղափլանյանը: Ունենալով այդ հետազոտությունը ֆինանսական տարբեր աղբյուրներից հնարավոր կլինի գումարներ ստանալ, որպեսզի ձեռք բերվեն համապատասխան սարքավորումներ, դրան զուգահեռ ունենալ հավելված, որ քաղաքացիներն ուղիղ ռեժիմով ստանան տեղեկատվություն այն մասին, թե օդի աղտոտվածությունն ինչ ցուցանիշներ ունի Հայաստանի տարածքում:
 
«Դա շատ կարևոր է, այս նախաձեռնությունը Հայաստանում նախադեպ չունի: Արդեն հաստատվել է տեխնիկական առաջադրանքը և աշխատանքներն իրականացնող կազմակերպությունը, որը Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալությունն է: Նախատեսվում է, որ վերջնական փաթեթը, այդ թվում քարտեզը, տվյալներն այն մասին, թե որտեղ, ինչ հզորությամբ կայան պետք է ստեղծվի, կունենանք մինչև տարեվերջ»,-ասաց Իրինա Ղափլանյանը:

Կարդալ ավելին՝ armenpress.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել