Վրաստանի ԱԳՆ-ն վերահաստատել է ՀՀ-ին համավարակի դեմ պայքարում աջակցելու պատրաստակամությունը
12:19 - 06 հունիսի, 2020

Վրաստանի ԱԳՆ-ն վերահաստատել է ՀՀ-ին համավարակի դեմ պայքարում աջակցելու պատրաստակամությունը

 Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հեռախոսազրույցում իր զորակցությունն է հայտնել Հայաստանին համավարակի դեմ պայքարում և վերահաստատել աջակցություն ցուցաբերելու Վրաստանի կառավարության պատրաստակամությունը:

Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները մտքեր են փոխանակել կորոնավիրուսի տարածման կանխարգելման և համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների հասցեագրման ուղղությամբ ազգային մակարդակներում ձեռնարկվող քայլերի շուրջ։

ԱԳ նախարարներ Մնացականյանն ու Զալկալիանին քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Մնացականյանը վերահաստատել է Զալկալիանիին ուղղված իր հրավերը՝ այցելելու Հայաստան:

Բազմակողմ գործակցության համատեքստում անդրադարձ է կատարվել նաև Արևելյան գործընկերության շրջանակում առաջիկայում կայանալիք միջոցառումներին: ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել անվտանգության խնդիրների շուրջ՝ ընդգծելով համավարակի պայմաններում միջազգային և տարածաշրջանային խաղաղության և անվտանգության պահպանման անհրաժեշտությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել