Մասնավոր կառուցապատումների փաթեթները նախորդ տարվա համեմատ Գյումրիում կիսով չափ պակասել են |shantnews.am|
13:56 - 06 հունիսի, 2020

Մասնավոր կառուցապատումների փաթեթները նախորդ տարվա համեմատ Գյումրիում կիսով չափ պակասել են |shantnews.am|

shantnews.am: Համաճարակային իրավիճակից առաջ Գյումրիում հյուրատներ, վաճառասրահներ կառուցելու առաջարկություններով շատերն էին դիմել: Անհատները, տեղի ու արտերկրում ապրող ներդրողները հետաքրքված էին մասնավորապես պատմական կենտրոնի հին շենքերի վերականգնմամբ, բայց ամեն բան փոխեցին սահմանափակումները. ցանկությունները թեև ուժի մեջ են, բայց հնարավորությունները սպասեցնել են տալիս։

Անցած տարեվերջին բյուջեի ու համայնքային ծրագրերի կատարողականների ամփոփման ժամանակ քաղաքապետարանն ուներ կանխատեսումներ, որ 2020 թվականին, փողոցաշինության լայնածավալ նախագծերից բացի, Գյումրին ունենալու է մասնավոր կառուցապատման տեղաշարժ։

Առաջարկություններին  դեռևս ընթացք չի տրվում ոչ միայն փաստաթղթային անավարտ ձևակերպումների, այլև համավարակի պատճառով առաջ եկած տնտեսական խնդիրների պատճառով։

Նախորդ տարի Գյումրիում մասնավոր շինարարության 25 ծրագիր է հաստատվել համապատասխան շինթույլտվություններով։ Ներկայացված նախագծերի թիվն այս տարի  կիսով չափ նվազել է: Մասնավոր կառուցապատման 10 ծրագրի շինարարության մեկնարկի փաստաթղթեր են օրինականացվել, որոնք էլ  ոչ մեծ  ծավալի են։

Համաճարակային իրավիճակից առաջ Գյումրիում հյուրատներ, վաճառասրահներ կառուցելու առաջարկություններով շատերն էին դիմել: Անհատները, տեղի ու արտերկրում ապրող ներդրողները հետաքրքված էին մասնավորապես պատմական կենտրոնի հին շենքերի վերականգնմամբ, բայց ամեն բան փոխեցին սահմանափակումները. ցանկությունները թեև ուժի մեջ են, բայց հնարավորությունները սպասեցնել են տալիս։

Անցած տարեվերջին բյուջեի ու համայնքային ծրագրերի կատարողականների ամփոփման ժամանակ քաղաքապետարանն ուներ կանխատեսումներ, որ 2020 թվականին, փողոցաշինության լայնածավալ նախագծերից բացի, Գյումրին ունենալու է մասնավոր կառուցապատման տեղաշարժ։

Առաջարկություններին  դեռևս ընթացք չի տրվում ոչ միայն փաստաթղթային անավարտ ձևակերպումների, այլև համավարակի պատճառով առաջ եկած տնտեսական խնդիրների պատճառով։

Նախորդ տարի Գյումրիում մասնավոր շինարարության 25 ծրագիր է հաստատվել համապատասխան շինթույլտվություններով։ Ներկայացված նախագծերի թիվն այս տարի  կիսով չափ նվազել է: Մասնավոր կառուցապատման 10 ծրագրի շինարարության մեկնարկի փաստաթղթեր են օրինականացվել, որոնք էլ  ոչ մեծ  ծավալի են։

Վերջին երեք տարիներին Գյումրիի պատմական հին շենքերի հանդեպ հետաքրքրությունները այս ոլորտից են։ Հին ճարտարապետությունից ու կենտրոնից հեռու ակտիվ աշխատանքի ևս մեկ շինհրապարակ է քաղաքի երբեմնի հյուրընկալ վայրերից մեկը՝  նախկին «Շիրակ» հյուրանոցը, որը ևս հավակնում է դառնալ մեծ կենտրոն։

2018թ. մեկնարկած կապիտալ նորոգումների զգալի մասն ավարտին է մոտենում։ Սա մարզի հաստատված այն  ներդրումային ծրագրերից մեկն է, որի համար  կառավարությունը 1 մլրդ դրամ է հատկացրել: Նախկին հյուրանոցի արտաքին տեսքից ու գունային առանձնահատկություններից միայն պահպանվել ու վերականգնվել է  արժեքավոր շինությունը՝ Ֆերդինանդ Առաքելյանի «Հյուրընկալություն» որմնաքանդակը։

Կարդալ ավելին՝ shantnews.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել