Արցախի Հանրապետության պարետ որոշմամբ Շահումյանի շրջանի մի շարք համայնքներում վերացվել են ժամանակավոր սահամանափակումները
15:55 - 06 հունիսի, 2020

Արցախի Հանրապետության պարետ որոշմամբ Շահումյանի շրջանի մի շարք համայնքներում վերացվել են ժամանակավոր սահամանափակումները

Արցախի Հանրապետության պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ստորագրել է նոր որոշում, համաձայն որի Շահումյանի շրջանի մի շարք համայնքներում վերացվել են ժամանակավոր սահամանափակումները: Սահմանափակումները կշարունակվեն տարածվել Նոր Խարխափուտից մինչև Քարվաճառի խաչմերուկն ու խաչմերուկից մինչև Քարվաճառ քաղաքն ընկած համայնքների վրա: Մասնավորապես, մուտք գործելու և ելք կատարելու հատուկ ռեժիմը կիրառվում է Քարվաճառ, Նոր Բրաջուր, Նոր Գետաշեն, Եղեգնուտ, Ծար, Նոր Վերինշեն, Նոր Կարաչինար, Նոր Մանաշիդ, Նոր Խարխափուտ և Քնարավան համայնքների վարչական սահմանները ներառող ընդհանուր տարածքում: Անձանց ու տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը արգելված է՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, դեղորայքի, վառելիքի մատակարարման նպատակով տեղաշարժի, Դրմբոն-Վարդենիս ավտոճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության և Պարետի ցուցումով՝ բացառիկ այլ դեպքերի:
Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ԱՀ ոստիկանության կողմից սահմանված վայրում տեղադրվելու է հատուկ անցակետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել