Հայտնի են Արցախի  ԱԺ միջխորհրդարանական հանձնաժողովի նոր կազմը, բարեկամության շրջանակների և խմբերի նախագահները
17:53 - 06 հունիսի, 2020

Հայտնի են Արցախի ԱԺ միջխորհրդարանական հանձնաժողովի նոր կազմը, բարեկամության շրջանակների և խմբերի նախագահները

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը և ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների և խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ հրավիրել են աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ միջխորհրդարանական հանձնաժողովի և բարեկամության շրջանակների և խմբերի նոր կազմերը ձևավորելու նպատակով:

Խորհրդակցության ընթացքում  ձևավորվել են՝

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը

  1. Համանախագահ՝ Արթուր Թովմասյան – ԱՀ ԱԺ նախագահ
  2. Դավիթ ՄելքումյանԱրցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար
  3. Արթուր ՄոսիյանՀայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար
  4. Դավիթ ԳալստյանԱրցախի «Արդարություն» խմբակցությանղեկավար
  5. Մարսել ՊետրոսյանՄիասնական հայրենիք» խմբակցության ղեկավար
  6. Արթուր ՀարությունյանԱզատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար
  7. Սեյրան Հայրապետյան - Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
  8. Վահրամ Բալայան-Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ
  9. Սևակ Աղջանյան-Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
  10. Արամ Գրիգորյան-Սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
  11. Վլադիմիր Կասյան-Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
  12. Արամ Հարությունյան-Գիտությանկրթությանմշակույթիերիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով
  13. Մետաքսե Հակոբյան- Արցախի «Արդարություն» խմբակցության անդամ
  14. Էլեոնորա Ավանեսյան-«Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության քարտուղար
  15. Նունե Մելքումյան-«Միասնական հայրենիք» խմբակցության անդամ
  16. Հանձնաժողովի քարտուղար՝ Լիլիթ Ասրյան- ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի ղեկավար

Նշանակվել են նաև բարեկամության շրջանակների և խմբերի նախագահները: ԱԺ նախագահի հանձնարարությամբ առաջիկա օրերին խմբակցությունների և հանձնաժողովների նախագահները կներկայացնեն նաև բարեկամության խմբերում և շրջանակներում իրենց  խմբակցության կամ հանձնաժողովի անդամներին ընգրկելու մասին առաջարկները: Խորհրդարանի ղեկավարի փոխանցմամբ՝ բարեկամության շրջանակներում, որտեղ պարտադիր չէ պատգամավոր լինելը, կընդգրկվեն նաև արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ և հասարակական ակնառու գործիչներ:

 

«Արցախի Հանրապետություն-Լիտվայի Հանրապետություն» բարեկամության շրջանակ

Նախագահ՝ Դավիթ Մելքումյան

 

«Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամական խումբ

Նախագահ՝ Վահրամ Բալայան

 

«Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակ

Պատվավոր նախագահ Արթուր Թովմասյան

Նախագահ՝ Աշոտ Ղուլյան

 

«Արցախի Հանրապետություն - Բելգիայի Թագավորության Ֆլանդրիայի խորհրդարան» բարեկամական խումբ

Նախագահ՝ Արամ Գրիգորյան

 

Արցախի Հանրապետություն – Բելգիայի ֆրանսախոս օրենսդիրներիգիտական ու հասարակական ոլորտների ներկայացուցիչների հետ բարեկամության շրջանակ

Նախագահ՝ Գագիկ Բաղունց

 

«Արցախ– Կանադա» բարեկամական խումբ

Նախագահ՝ Արթուր Հարությունյան

 

«Արցախ-Ավստրալիա» բարեկամության շրջանակ

Նախագահ՝ Դավիթ Իշխանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել