Աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը, համաձայն վերջին տվյալների, 6,885,499 է։ Մինչ այս պահը մահացել է 399,005 հոգի, ապաքինվել՝ 3,375,706 հոգի։
Վարակվածների ընդհանուր թվով առաջին տեղում շարունակում է մնալ Միացյալ Նահանգները։ Այստեղ վերջին 24 ժամում գրանցվել է վարակի նոր 1,565 դեպք, վարակավածների ընդհանուր թիվը 1,967,273 է։ Մահերի թիվն ավելացել է 18-ով, ընդհանուր առմամբ մահացել է 111,408 մարդ։ Մինչ այս պահն ապաքինվել է 738,729 մարդ։
Վարակվածների թվով երկրորդ տեղում Բրազիլիան է, որտեղ ընդհանուր առմամբ գրացվել է վարակի 646,006 դեպք, մահացել է 35,047 հոգի, ապաքինվել՝ 302,084 հոգի։
Վարակվածների թվով երրորդ տեղում է Ռուսաստանը, որտեղ վարակակիրների թիվն ավելացել է 8,855-ով՝ դառնալով 458,689։ ՌԴ-ում գրանցվել է մահվան նոր 197 դեպք, մահերի ընդհանուր թիվը 5,725 է։ Երկրում մինչ այս պահը ապաքինվել է 221,388 մարդ։
comment.count (0)