Մոտ մեկ տասնյակի չափ բնակավայրեր են փակվել հուղարակավորություններից տարածվող դեպքերով պայմանավորված |armenpress.am|
21:02 - 06 հունիսի, 2020

Մոտ մեկ տասնյակի չափ բնակավայրեր են փակվել հուղարակավորություններից տարածվող դեպքերով պայմանավորված |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ստանալ լուսանկարներ, որոնք վկայում են հարյուրավոր մասնակիցներով տեղի ունեցող հուղարկավորության արարողությունների մասին: Փաշինյանն այդ մասին նշեց պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ:

«Ես զարմանում եմ: Ու դա արվում է այն պարագայում, երբ արդեն մոտ մեկ տասնյակի չափ բնակավայրեր են փակվել հուղարակավորություններից տարածվող դեպքերով պայմանավորված: Սիրելի հայրենակիցներ, հատել ենք այդ եզրը, որից այն կողմ դժոխային իրավիճակ է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հորդորելով քաղաքացիներին խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Նա տեղեկացրեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերանայել է դիմակների հետ կապված իր՝ նախկինում հնչեցրած գնահատականը:

«Այդ հնչեցրած գնահատականը ճշգրիտ համապատասխանում է մեր վիճակում գտնվող երկրների կայացրած որոշումներին: Հակահամաճարակային շարժման կարևոր խնդիրներից մեկը պետք է լինի հակաքարոզչությունը չեզոքացնելը: Անհրաժեշտ է իրականացնել տոտալ աջակցություն կառավարությանն իր հակամահամաճարակային քայլերում: Մենք այս իրավիճակից ունենք մի ելք: Թեկուզ  դժոխքի միջով քայլելով, մենք պետք է դուրս գանք հակառակ կողմից: Եվ դա կարող ենք անել հակամաճարակային կանոները պահպանելով և հակահամաճարակային շարժմանն ակտիվ մասնակցելով, ընդհուպ չեզոքացնելով հակաքարոզչության բոլոր միջոցները»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել