Եվս երեք շաբաթ անց` նոր համալրում բանակի շարքերում․ ՊՆ խոսնակ
10:36 - 07 հունիսի, 2020

Եվս երեք շաբաթ անց` նոր համալրում բանակի շարքերում․ ՊՆ խոսնակ

Հրամանատարաշտաբային զորավարժություն է անցկացվել հանրապետության հյուսիսում։ Ստորաբաժանումները գործել են արագ ու ճշգրիտ։ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները համալրված են արդյունավետ միջոցներով: Մարտական առաջադրանքներում փայլել են հատկապես «ՕՍԱ-ԱԿՄ» արդիականացված համակարգերը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Ստեփանյանը նաև տեղեկացրել է, որ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը սպասում է դիմորդներին։ «Այսուհետև շարք կանգնելու հնարավորություն ունեն նաև աղջիկները։

Շարունակվում է ամառային զորակոչի նախապատրաստությունը։ Եվս երեք շաբաթ անց` նոր համալրում բանակի շարքերում»,-ասված է գրառման մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել