Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 78 հիվանդ է բուժվում, 42-ը Շիրակի մարզի բնակիչ է. Շիրակի մարզպետարան
13:06 - 07 հունիսի, 2020

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 78 հիվանդ է բուժվում, 42-ը Շիրակի մարզի բնակիչ է. Շիրակի մարզպետարան

Շիրակի մարզպետարանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ հունիսի 7-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 78 հիվանդ է բուժվում, 42-ը Շիրակի մարզի բնակիչ է։

«Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 292 պացիենտ, որոնցից 192-ը մարզի բնակիչ է։

28 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 10 դեպք։

Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 474 քաղաքացի, նրանցից 90-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։

Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 2528 նմուշառում, մայիսի 12-ից հունիսի 6-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 1205 նմուշառման հետազոտություն»,-նշված է գրառման մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել