Քննարկվում են Մարտունու ԲԿ-ում կովիդ-բաժանմունք և Տավուշի մարզում կովիդ-կենտրոն ունենալու հարցերը․ Արսեն Թորոսյան
22:15 - 07 հունիսի, 2020

Քննարկվում են Մարտունու ԲԿ-ում կովիդ-բաժանմունք և Տավուշի մարզում կովիդ-կենտրոն ունենալու հարցերը․ Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր Ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ նաև Վեդու բժշկական կենտրոնը  կվերապրոֆիլավորվի և կծառայի կորոնավիրուսով հիվանդների բուժման համար:

«Քննարկվում են նաև Մարտունու ԲԿ-ում կովիդ-բաժանմունք և Տավուշի մարզում կովիդ-կենտրոն ունենալու հարցերը»,- գրում է նա։

Հիշեցնենք, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Սպիտակի բժշկական կենտրոնը վաղվանից կվերապրոֆիլավորվի և կծառայի կորոնավիրուսով հիվանդների բուժման համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել