Դատավոր Դավիթ Բալայանի որոշմամբ կարճվել է դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործը |armtimes.com|
14:50 - 08 հունիսի, 2020

Դատավոր Դավիթ Բալայանի որոշմամբ կարճվել է դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործը |armtimes.com|

armtimes.com: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի դատավոր Դավիթ Գրիգորյանի եւ նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործը կարճվել է:

Նման որոշում է կայացրել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Դավիթ Բալայանը, որին էլ նախաքննության ավարտից եւ դատարան ուղարկելուց հետո մակագրվել էր գործը:

Տեղեկությունը հաստատեցին դատավորի աշխատակազմից`նշելով, որ որոշումը կայացվել է հունիսի 5-ին: Թե ինչ հիմքով է դատարանը նման որոշում կայացրել, դատավորի աշխատակազմից չմանրամասնեցին`առաջարկելով հետեւել դատական տեղեկատվական համակարգում թարմացվող տվյալներին:

Դատարանի այս որոշմանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Դավիթ Գրիգորյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը`գրելով, որ դրա մասին մամուլից է տեղեկացել եւ դատական ակտ դեռեւս չի ստացել:

Նրա գրառումը`ստորեւ.

«Այսօր երկարատև հիվանդությունից հետո վախճանվեց դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ ապօրինի իրականացվող քրեական հետապնդումը և ի շնորհիվ դատավոր Դավիթ Բալայանի արդարացման ակտի վերջինս արդարցվեց։
Ցավակցում ենք ՀՔԾ և դատախազությանը»,- գրել է պաշտպանը:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել