Նիկոլ Փաշինյանը «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում ծանոթացավ կորոնավիրուսով վարակվածների վիճակին

 |armenpress.am|
21:36 - 08 հունիսի, 2020

Նիկոլ Փաշինյանը «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում ծանոթացավ կորոնավիրուսով վարակվածների վիճակին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ուղեկցությամբ հունիսի 8-ին այցելեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Նա եղավ բոլոր բաժանմունքներում, զրուցեց բուժաշխատողների և հիվանդների հետ՝ վերջիններիս առողջություն մաղթելով:

«Սիրելի հայրենակիցներ, հասանք «Սուրբ Գրիգոր Լուսվորիչ» բժշկական կենտրոն: Ինձ հետ են տնօրենը՝ պարոն Հովակիմյանը, ով երեք անգամ մասնակցել է մեր բրիֆինգներին և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը»,- «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերով տեղեկացրեց Փաշինյանը:

Արսեն Թորոսյանը Փաշինյանին հայտնեց, որ բժշկական կենտրոնում ամենամեծ թվով պացիենտներն են, և վերակենդանացման ամենամեծ բաժանմունքը այդ հիվանդանոցում է, իսկ Հովակիմյանն էլ նշեց, որ այս պահին վերակենդանացման բաժնում երեք ազատ տեղ ունեն:

Զրուցելով բժիշկների հետ՝վարչապետը տեղեկացավ, որ նրանցից ոմանք երկու ամիս տուն չեն գնացել: Վարակվածներից մի քանիսն էլ ասացին, որ համեմատաբար լավ են իրենց զգում:

Փաշինյանը շրջայցի ավարտին շնորհակալություն հայտնեց բոլոր բժիշկներին, բուժաշխատողներին, առողջապահության կազմակերպիչներին  և բոլոր նրանց, ովքեր օգնում են ժողովրդին վարակը հաղթահարելու գործում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել