ՄԻՊ գրասենյակի 2019-ի բյուջետային հատկացումները 25 տոկոսով ավելի են եղել , քան 2018-ին․ Ատոմ Ջանջուղազյան
11:04 - 09 հունիսի, 2020

ՄԻՊ գրասենյակի 2019-ի բյուջետային հատկացումները 25 տոկոսով ավելի են եղել , քան 2018-ին․ Ատոմ Ջանջուղազյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի պահպանման ծախսերից բացի գործնականում այլ ծրագրեր չկան, որոնք ՄԻՊ-ի կողմից կառավարվում են: Այդ հատկացումների համար 2019-ին նախատեսված միջոցները փոքր ինչ ավելի են եղել՝ մոտ 25 տոկոսով, քան 2018-ին էր: Այս մասին  Ազգային ժողովում՝ «ՀՀ 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն քննարկմանն  ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Վերջինս իր խոսքում նշեց։ 

«Ընդհանուր առմամբ փաստացի օգտագործվել է 513 մլն դրամ՝ նախորդ տարվա 400 մլն դրամի փոխարեն: Միջոցներն օգտագործվել են այն բյուջետային ծրագրերի և միջոցառումների համար, որոնց շրջանակում նախատեսված է եղել ՄԻՊ-ի կողմից միջոցառումների ֆինանսավորումը:  2019 -ը առանձնահատուկ էր այն առումով, որ բյուջեն հաստատվել էր ծրագրային ձևաչափով։

Երկու բյուջետային ծրագրում 14 միջոցառում է նախատեսված եղել ՄԻՊ-ի կողմից, ինչը այդ չափով իրականացվել է»,- եզրափակեց Ջանջուազյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել