ԵԱՏՄ ներկայացուցիչները համաձայնեցրել են կորոնավիրուսի դեմ պայքարի հարցով ծրագիրը |news.am|
13:32 - 09 հունիսի, 2020

ԵԱՏՄ ներկայացուցիչները համաձայնեցրել են կորոնավիրուսի դեմ պայքարի հարցով ծրագիրը |news.am|

news.am: ԵԱՏՄ անդամ երկրների սանիտարահամաճարակաբանական բարեկեցության ոլորտում լիազոր մարմինների ղեկավարների խորհուրդը համաձայնեցրել է կորոնավիրուսի դեմ պայքարի հարցով ծրագիրը: Այս մասին ասվում է «Ռոսպոտրեբնադզոր»-ի կայքում:

«Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովայի ղեկավարությամբ տեսահամաժողովի ռեժիմով կայացել է այս տարի արդեն 10-րդ նիստը: Նիստին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի ներկայացուցիչները:

Համալիր ծրագիրն ուղղված է ինչպես ԵԱՏՄ երկրներում ընթացիկ համաճարակաբանական իրավիճակի կարգավորմանը, այնպես էլ այլ վարակիչ հիվանդությունների արձագանքմանն ու կանխարգելմանը:

«Խորհուրդը քննարկել է նաեւ միության երկրներում կորոնավիրուսի տարածման հետ կապված ընթացիկ իրավիճակը՝ հատուկ ուշադրություն հատկացնելով հերթափոխային մեթոդով աշխատող ձեռնարկություններում պանդեմիայի հակազդեցության գործնական փորձին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, հաջորդ նիստերին ծրագրվում է քննարկել սահմանված սահմանափակումների մեղմացումը:

Հաղորդագրության համաձայն՝ նսիտի մասնակիցները բարձր են գնահատել եւ երախտագիտություն հայտնել Ռուսաստանին տվյալ թեմայով սեմինարներ կազմակերպելու համար:    


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել