ՀՔԾ ղեկավարի և ԱԱԾ նախկին տնօրենի գաղտնալսման գործը բացահայտված է |lragir.am|
17:45 - 09 հունիսի, 2020

ՀՔԾ ղեկավարի և ԱԱԾ նախկին տնօրենի գաղտնալսման գործը բացահայտված է |lragir.am|

lragir.am: Հատուկ Քննչական ծառայության ղեկավարի և ԱԱԾ նախկին տնօրենի հեռախոսային խոսակցության գաղտնալսման գործը բացահայտված է, սակայն քրեական գործը քննության փուլում է, դեռ ավարտված չէ։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը։ «Ի՞նչ պատճառով ավարտված չէ, որովհետև մենք մեր մի շարք արտասահմանյան գործընկերներին ուղարկել ենք քննչական պահանջ, որը երբ կկատարվի ու կուղարկվի, դրա արդյունքների ամփոփմամբ որոշում կկայացնանք»,- ասաց նա։ Գրիգորյանն ասաց, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այդ դրվագին չի առնչվում։ «Մենք չենք ստացել դեռ մեր քննչական պահանջի պատասխանը, հետևաբար մանրամասներ չեմ կարող ասել»,- նշեց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել