armenpress.am: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ինքնամեկուսացել է։ Այս մասին ասաց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը վարակվել է նոր տիպի կորոնավիրուսով, ում հետ Հայկ Մարությանն ակտիվ շփում է ունեցել»,- նշեց Կարապետյանը։

Նա նաև ընդգծեց, որ բժիշկների ցուցումով քաղաքապետը կանցնի անհրաժեշտ պրոցեդուրաները, ինչի մասին կտեղեկացնեն։