Հայրապետյանը Հայաստանը լքել է քրգործի հարուցումից առաջ. ՔԿ նախագահը՝ հետախուզվողների վերաբերյալ մեղադրանքների մասին
 |armtimes.com|
19:52 - 09 հունիսի, 2020

Հայրապետյանը Հայաստանը լքել է քրգործի հարուցումից առաջ. ՔԿ նախագահը՝ հետախուզվողների վերաբերյալ մեղադրանքների մասին |armtimes.com|

armtimes.com: Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն անդրադարձավ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարությանը, թե չի կարող վերադառնալ ՀՀ, քանի որ Ռուսաստանում կարանտինի մեջ է։   

«Մենք մեր հերթին կազմակերպել էինք հնարավոր աջակցություն դեսպանատան, դեսպանի միջոցով Հայաստան վերադառնալու հարցում օժանդակելու համար: Բացի այդ, քննության ընթացքում ի հայտ բերեցինք Մոսկվայի քաղաքապետի մի հրաման, որը սահմանափակումների ընթացքում թույլ է տալիս անձանց քրեական հետապնդման ներկայանալու համար տան, բակի, շրջանի տարածքը լքել: Այսինքն սահմանափակում այդ մասով չկար»,- հավելեց Գրիգորյանը:

Հարցին, թե ինչպե՞ս ստացվեց, որ Հայրապետյանը կարողացավ լքել Հայաստանը՝ Գրիգորյանը պատասխանեց, որ նա Հայաստանը լքել է փետրվարին, իսկ քրգործը հարուցվել է մարտ-ապրիլին:

«Անձի տեղաշարժման իրավունքը կարող է սահմանափակվել միայն այն դեպքում, երբ նրա նկատմամբ կա խափանմման միջոց ստորագրությունը չհեռանալու մասին: Այլ խափանման միջոցի պարագայում անձի տեղաշարժման իրավունքը սահմանափակելու իրավունք չունենք: Իսկ որպեսզի ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց ընտրվի, անձը պետք է լինի կամ մեղադրյալ կամ կասկածյալ: Կանխատեսելու խնդիր չկա, պրոցեսներ են, որոնք պետք է իրականացվեն»,- հետապնդվողների փախուստի մասին մեղադրանքներին արձագանքելով նկատեց ՔԿ նախագահը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել