Մանվել Գրիգորյանը կորցրել է գիտակցությունը. աշխատում է շտապ օգնության 2 խումբ. փաստաբան
 |news.am|
21:24 - 09 հունիսի, 2020

Մանվել Գրիգորյանը կորցրել է գիտակցությունը. աշխատում է շտապ օգնության 2 խումբ. փաստաբան |news.am|

news.am: Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է. կորցրել է գիտակցությունը։ Այս լուրը հաստատեց Գրիգորյանի փաստաբաններից Լեւոն Բաղդասարյանը։ Փաստաբանը հայտնեց, որ այս պահին աշխատում է շտապ օգնության 2 խումբ։

«Կտրուկ իջել է սրտի զարկերակը։ Կարծում եմ, որ սա Առողջապահության նախարարության անհետեւողականության արդյունքն էր»,- ասաց փաստաբանը եւ նշեց, որ հետագայում հանդես կգա հայտարարությամբ։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը դատարանի՝ հունվարի 15-ի որոշմամբ ազատ արձակվեց կալանքից: Այժմ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը: Նա սեփական դիմումի համաձայն դուրս է գրվել հիվանդանոցից, գտնվում է իր տանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել