Իմ տեղեկություններով՝ մահացածները Մեղրաձորի չշահագործվող ոսկու հանքի հորանից փորձել են հանքաքարեր դուրս բերել. մարզպետ |armtimes.com|
14:55 - 10 հունիսի, 2020

Իմ տեղեկություններով՝ մահացածները Մեղրաձորի չշահագործվող ոսկու հանքի հորանից փորձել են հանքաքարեր դուրս բերել. մարզպետ |armtimes.com|

armtimes.com: Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքում այս գիշեր տեղի ունեցած ողբերգական դեպքին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել ոսկու հանքի դատարկ, արդեն իսկ շահագործված եւ փակ հանքախորշում.

«Դեռեւս պաշտոնապես չհաստատված, բայց իմ հավաստի տեղեկություններով՝ զոհերը Մեղրաձոր համայնքից են, որոնք ինքնաշեն միջոցներով փորձ են արել մտնելու այդ մարած խորշերը՝ միգուցե սիրողական մակարդակով հանքաքարեր հանելու»:

Հարցին՝ ինչո՞ւ անվտանգությունից ելնելով՝ այնպես չի արվում, որ նման վայրեր մուտք գործելու հնարավորություն չլինի, Ռոմանոս Պետրոսյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ քրեական գործ է հարուցվելու, դա նախաքննությունը կպարզի, բայց կարող եմ ասել, որ մարած մի քանի տասնյակ հանքախորշերի վրա ֆիզիկապես հսկողություն դնելը դյուրին գործ չէ, միգուցե պարտավոր էին անելու, ամեն դեպքում, շատ ցավալի է, ցավակցում եմ հարազատներին»:

Դիտարկմանը, որ ըստ մամուլի՝ տուժած քաղաքացիները մտել են այնտեղ՝ օգնություն ցույց տալու, գուցե ԱԻՆ-ը տեղում չի՞ եղել, մարզպետը պատասխանեց. «Տեղում են եղել ոստիկաներն էլ, ԱԻՆ-ն էլ, այդ քաղաքացիները հանդիսանում են տվյալ հանքավայրի աշխատակիցներ, հանքափորներ, ովքեր քաջ ծանոթ են եղել հանքուղիներին, եւ ներգրավվել են իրավապահներին օգնելու համար, որպեսզի քաջատեղյակ մարդիկ ներս մտնեն եւ նոր խնդիրներ չունենանք»:

Մարզպետը նշեց, որ զոհերից բացի կան 4-5 քաղաքացիներ, որոնք թունավորման նախանշաններով տեղափոխվել են հիվանդանոց։

Առավել մանրամասն՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել