Սարդարապատի ավագանին անհատույց, 99 տարով, խորքային հոր և ենթակայան է հատկացրել համայնքապետի որդուն |hetq.am|
16:12 - 10 հունիսի, 2020

Սարդարապատի ավագանին անհատույց, 99 տարով, խորքային հոր և ենթակայան է հատկացրել համայնքապետի որդուն |hetq.am|

hetq.am: Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի ավագանին մայիսի 27-ին որոշել է իր համաձայնությունը տալ համայնքի սեփականությունը հանդիսացող 100 ԿՎԱ հզորության Ե-7478 ենթակայանը և արտեզյան հորը 99 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել անհատ ձեռնարկատեր Կորյուն Վարդանյանին: Իսկ Ե-5320 ենթակայանը և արտեզյան հորը նույն պայմաններով և ժամկետով տրամադրվել է «Պարկ-Սանֆրուտ» ՍՊԸ-ին:

Նման առաջարկությամբ համայնքի ավագանուն դիմել է համայնքի ղեկավար Բաբկեն Վարդանյանը: Ավագանին կողմ է արտահայտվել միաձայն՝ 7 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ:

1-01.jpg (125 KB)

Նշենք, որ անհատ ձեռնարկատեր Կորյուն Վարդանյանը համայնքապետ Բաբկեն Վարդանյանի որդին է: Վերջինիս ԱՁ-ն հաշվառվել է 2019թ. մարտի 1-ին: 

Ավագանու կողմից հատկացված խորքային հորի տարածքում Կորյուն Վարդանյանն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն, հորն էլ օգտագործում է հենց այդ արտադրամասի կարիքների համար: Արտադրում են կոյուղու համար նախատեսված բետոնե խողովակներ:

 

 

Սարդարապատի համայնքապետ Բաբկեն Վարդանյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ մինչև խորքային հորի անցկացումը որդու արտադրամաս ջուրը բերել են ցիստեռներով:

«Իմ որդին մեղավոր չի, որ իր հայրը համայնքի ղեկավար է, ինքն էլ ուզում է արտադրություն հիմնել: Բայց իմ որդու փոխարեն, որ ուրիշն էլ գար, նման լավ առաջարկություն աներ, կտայի իրեն»,- նշում է Բ. Վարդանյանը:

Իսկ «Պարկ-Սանֆրուտ» ՍՊԸ-ն պետռեգիստրում գրանցվել է այս տարվա մայիսի 6-ին: Հիմնադիրը նույն համայնքի բնակիչ Հայկ Մարգարյանն է: Նա խորքային հորի տարածքում ձեռք է բերել 1 հա տարածք և կառուցելու է չրանոց և ջերմատներ:

Համայնքի ղեկավարն ավելացրեց, որ ավագանու որոշումով անհատույց տրամադրված էլեկտրական ենթակայաններն իրենց ուժերով տեղադրել են Կորյուն Վարդանյանն ու «Պարկ-Սանֆրուտ» ՍՊԸ-ի հիմնադիրը, պարզապես դրանք գտնվում են համայնքապետարանի հաշվեկշռում:

 

Բաբկեն Վարդանյանն ասաց, որ համայնքում նմանատիպ 26 խորքային հոր կա, որից շահագործվում է 14-ը: Խորքային հորերից 4-ն օգտագործվում է համայնքի բնակիչներին խմելու ջուր մատակարարելու համար, 8-ը օգտագործվում է ոռոգման նպատակով, դրանցից 2-ն էլ ավագանու վերը նշված որոշումներով հատկացվել է Կորյուն Վարդանյան ԱՁ-ին և «Պարկ-Սանֆրուտ» ՍՊԸ-ին:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել