Ստուգայցեր և կասեցումներ․ ԱԱՏՄ-ն արգելել է նաև լաբորատորիայի և կարի արտադրությունների աշխատանքը
18:12 - 11 հունիսի, 2020

Ստուգայցեր և կասեցումներ․ ԱԱՏՄ-ն արգելել է նաև լաբորատորիայի և կարի արտադրությունների աշխատանքը

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված վերահսկողական աշխատանքներն ընթացել են Երևանի Ավան վարչական շրջանում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը։

«Միաժամանակ, ԱԱՏՄ աշխատանքային խմբերը ժամանակավորապես կասեցրել ենտասնյակ տնտեսվարողների գործունեությունը մայրաքաղաքում և մարզերում։ Դրանց թվում են կարի խոշոր արտադրություններ Գյումրիում և Արթիկում, լաբորատորիաների, դեղատների, սուպերմարկետների խոշոր ցանցերի մասնաճյուղեր և այլն։Ընդ որում՝ Գյումրիի կարի 2 արտադրության աշխատանքը կասեցվել է միանգամից 72 ժամով։

 

Հանրային առողջապահական առումով լրջագույն նշանակության կանոնների պահպանման նկատառմամբ անակնկալ ստուգայցերը շարունակվում են։ Արձանագրված խախտումները ՀՀ պարետի կողմից գործունեության կասեցման հիմք են դառնում։ Կրկնախախտումների կամ առավել ռիսկային խախտումների դեպքում հնարավոր են առավել երկարատև կասեցումներ։

ԱԱՏՄ ստուգայցերի ամփոփ պատկերը փաստում է՝ տնտեսավարողներն անվտանգության նորմերն այժմ առավել բարեխղճորեն են պահպանում։ Դրան նպաստում են լայնածավալ իրազեկման, մշտադիտարկման, ինչու ոչ, նաև կասեցման աշխատանքները։  Միաժամանակ, հաճախ նկատվող խախտումներից են շարունակում մնալ դիմակների թերի կրումը, սոցիալական հեռավորության չպահպանումը, ջերմաչափման և ախտահանման աշխատանքների իրականացումն ու գրանցումը։

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հաստատված կանոնները ենթակա են պարտադիր կատարման։ Խախտումները բացառելու նպատակով ԱԱՏՄ մասնագիտական խմբերը նաև խորհրդատվություն են տրամադրում տնտեսավարողներին, մասնավորապես, որ ՀՀ պարետի թիվ 110 որոշմամբ սահմանվել են անձնակազմի ջերմաչափման և ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցամատյանների ձևեր։ Մանրամասնվում է, որ ձեռնոցի պարտադիր պահանջը հանվել է գործունեության լայն ոլորտների համար՝ որոշ բացառություններով»,- ասված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել