Մեր ռազմավարական համագործակցության հիմքը վստահությունն է. նախագահ Սարգսյանը՝ ՌԴ նախագահ Պուտինին
19:06 - 11 հունիսի, 2020

Մեր ռազմավարական համագործակցության հիմքը վստահությունն է. նախագահ Սարգսյանը՝ ՌԴ նախագահ Պուտինին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Ուղերձում ասվում է.

«Մեծարգո Վլադիմիր Վլադիմիրի,

Ընդունեք ջերմ շնորհավորանքներս Ռուսաստանի Դաշնության ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա առիթով: Այս նշանակալի օրը շրջադարձային կետ է երկրի պատմության մեջ: Այն սերտորեն կապված է Ռուսաստանի քաղաքացիների բարեկեցության աճին ուղղված խորքային վերափոխումների հետ:

Գոհունակությամբ ենք արձանագրում, որ Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունը, դաշնակցային հարաբերությունները, որոնք հիմնված են մեր երկրների ժողովուրդների բազմադարյա եղբայրական կապերի վրա, անշեղորեն ամրապնդվում են և ընդգրկում մեր համագործակցության ամբողջ սպեկտրը քաղաքական, տնտեսական, ռազմական և հումանիտար ոլորտներում։

Այդ ռազմավարական համագործակցության հիմքը եղել է և հետագայում էլ միշտ պետք է լինի մեր երկրների և ժողովուրդների միջև վստահության բարձր մակարդակը:

Այսօր կարևոր նշանակություն է ստանում մեր կապերի խորացումը տարածաշրջանային տնտեսական ծրագրերում, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության և նորարարությունների, պարենային անվտանգության ոլորտներում, ինչպես նաև մշակութային, հումանիտար և կրթական ծրագրերի ընդլայնումը:

Մաղթում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, քաջառողջություն և հաջողություններ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն, երջանկություն և բարօրություն:

Անկեղծորեն համոզված եմ, որ Ռուսաստանը հաջողությամբ կհաղթահարի կորոնավիրուսի վարակի տարածման հետևանքով առաջացած դժվարությունները և վստահորեն կշարունակի շարժվել զարգացման և առաջընթացի ուղով»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել