tert.am: ԱՄՆ-ում գործող Moderna կենսատեխնոլոգիական ընկերությունը, որի հիմնադիրն ու ղեկավարը ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանն է, հաստատել է, որ նախատեսում է կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումների երրորդ փուլը սկսել հուլիսին:
Ինչպես փոխանցում է CNN-ը, փորձարկումների վերջնական փուլը 30 000 մասնակից է ներառելու, որոնց մի մասը ենթարկվելու է պլացեբո փորձարկման: Մյուս մասին նախատեսվում է 100 մգ պատվաստանյութ ներարկել, որը բնորոշվում է որպես «նախընտրելի չափաբաժին առավելագույն իմունային ակտիվություն զարգացնելու համար»:
Փորձարկումների երրորդ փուլը ևս կանցկացվի ԱՄՆ Առողջապահության հարցերով ազգային ինստիտուտի հետ համատեղ:
Ընկերությունից հայտնում են, որ նախատեսում են տարեկան 500 մլն-1մլրդ չափաբաժին արտադրել՝ 2021 թվականից սկսած:
comment.count (0)