Վարչական դատարանը վարույթ չի ընդունել Ռ. Քոչարյանի հայցը`տեսակցությունները և հեռախոսազանգերը չսահմանափակելու մասին |armtimes.com|
13:40 - 12 հունիսի, 2020

Վարչական դատարանը վարույթ չի ընդունել Ռ. Քոչարյանի հայցը`տեսակցությունները և հեռախոսազանգերը չսահմանափակելու մասին |armtimes.com|

armtimes.com: ՀՀ վարչական դատարանը, դատավոր Արծրուն Միրզոյանի նախագահությամբ, հունիսի 9-ին մերժել է վարույթ ընդունել Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ ընդդեմ ԱՆ քրեակատարողական ծառայության:

Այս հայցով Քոչարյանը պահանջում էր որևէ կերպ չսահմանափակել իր տեսակցությունները և հեռախոսային խոսակցությունները՝ այդպիսով վերացնելով իրավունքի խախտումը:

Դատական տեղեկատվական համակարգից ՀԺ-ն տեղեկացավ, որ դատարանը հայցը վարույթ չի ընդունել այն պատճառաբանությամբ, որ տեսակությունների եւ հեռախոսային խոսակցությունների վրա արգելք դնելու որոշումների օրինականության նկատմամբ վերահսկողությունը ենթակա է իրականացման ոչ թե վարչական, այլ քրեադատավարական կարգով:

Դատարանը նախ հիշեցրել է, որ տվյալ դեպքում արգելանքը դրվել է քրեական վարույթն իրականացնող մարմնի՝ քննիչի 28.07.2018 թվականի որոշմամբ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 137-րդ, 55-րդ հոդվածների, «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 15-րդ և 16-րդ հոդվածների հիման: Նույն որոշման համաձայն՝ դրա կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ ՔԿՎ «Երևան -Կենտրոն» ՔԿ հիմնարկի վարչակազմին: 

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել