Ֆիրդուսի թաղամասի հարցի քննարկման համար հունիսի 13-ին Երևանի ավագանին կգումարի արտահերթ նիստ
14:14 - 12 հունիսի, 2020

Ֆիրդուսի թաղամասի հարցի քննարկման համար հունիսի 13-ին Երևանի ավագանին կգումարի արտահերթ նիստ

Երևանի ավագանին հունիսի 13-ին ժամը 14։00-ին արտահերթ նիստ կգումարի։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Նիտի օրակարգում է լինելու Երևանի 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասի հարցի բազմակողմ քննարկումը։ Այդ նպատակով, ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ, կգումարվի Երևանի ավագանու Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի և Մշակույթի, կրթության, և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ արտահերթ նիստ»,- հայտնում է Կարապետյանը։

Արտահերթ նիստին հրավիրված են ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի պատասխանատուները, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել