Անցկացվել է ՊԲ ռազմական խորհրդի հեռավար նիստ
16:42 - 12 հունիսի, 2020

Անցկացվել է ՊԲ ռազմական խորհրդի հեռավար նիստ

«Մարտական պատրաստության վիճակը, առկա խնդրահարույց հարցերն ու լուծման ուղիները» թեմայով, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ, հունիսի 12-ին անց է կացվել ՊԲ-ի ռազմական խորհրդի հերթական հեռավար նիստը, որին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարներն ու համապատասխան ոլորտի պատասխանատու զինվորական պաշտոնյաներ: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

Ռազմական խորհրդի հեռավար նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ուսումնանյութական բազայի վիճակին, համազորային ու հրետանային զորամասերի պատրաստության հարցերին, սպաների, ենթասպաների և պայմանագրային զինծառայողների պատրաստության կազմակերպմանը, գնահատման առանձնահատկություններին, ոլորտում ներդրված մարտավարական ու տեխնիկական նորամուծությունների արդյունավետության բարձրացմանն ու առհասարակ այն բոլոր խնդիրներին, որոնք այս կամ այն կերպ առնչվում են զորքերի մարտական պատրաստությանը:

 

Ամփոփելով ելույթները, քննարկումներն ու հնչած առաջարկությունները, ՊԲ-ի հրամանատարը մասնակիցներին հանձնարարել է խորհրդի որոշման դրույթները ընդունել ի գիտություն և դրանցով առաջնորդվել հետագա ծառայության ընթացքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել