Սննդի շղթայի օպերատորների ուժեղացված ստուգայցերին հետևում են անխուսափելի կասեցումներ. ՍԱՏՄ ղեկավարը հետևել է Շիրակի մարզում իրականացվող մշտադիտարկումներին
18:59 - 12 հունիսի, 2020

Սննդի շղթայի օպերատորների ուժեղացված ստուգայցերին հետևում են անխուսափելի կասեցումներ. ՍԱՏՄ ղեկավարը հետևել է Շիրակի մարզում իրականացվող մշտադիտարկումներին

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների կողմից իրականացվող վերահսկողությամբ՝ իրացման ցանցում, հանրային սննդի օբյեկտներում և սննդամթերք արտադրող կազմակերպություններում շարունակվում են արձանագրվել պարետի որոշումների կատարման խախտումներ:
Մշտադիտարկումներն անցկացվում են ամբողջ հանրապետությունում:

Շիրակի մարզի Գյումրի և Մարալիկ քաղաքներում անցկացվող ստուգայցերին այսօր՝ 12.06.2020թ, հետևել է ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը: Նա տնտեսավարողներին զգուշացրել է, որ Տեսչական մարմնի մասնագետները այցելությունները լինելու են ամենօրյա, և ցանկացած թերացում արձանագրվելու և ներկայացվելու է պարետատուն:

«Չկան մեծ կամ փոքր թերացումներ կամ խախտումներ, դրանք բոլորը վտանգավոր են՝ նկատի ունենալով երկրում ստեղծված համաճարակային իրավիճակը: Կրկնակի հայտնաբերված խախտումներն ավելի խստորեն են պատժվելու»,- ասել է պատասխանատու պաշտոնյան:

Այսօր նաև Երևանում շրջայց է կատարվել Նոր-Նորք վարչական շրջանների տնտեսավարողների մոտ:

Հանրապետությունում հայտնաբերված հիմնական խախտումները եղել են հանրային սննդի կետերում սոցիալական հեռավորության չպահպանումը, աշխատակիցների ջերմաչափման մատյանների բացակայությունը կամ կիսատ վարումը, իսկ իրացման ցանցում և արտադրություններում՝ ախտահանումների մատյանների բացակայությունը, դիմակների ոչ պատշաճ կրելը: Արձանագրությունները կներկայացվեն պարետատուն:

Այսօր նաև հանրապետության ողջ տարածքում կասեցվել է գրեթե հինգ տասնյակ կազմակերպությունների գործունեությունը: Դրանցից երկուսինը՝ 72 ժամով. մեկում անտեսել են ՀՀ պարետի 24 ժամով կասեցվելու որոշումը և շարունակել են աշխատել, մյուսում հաճախորդներին առաջարկել և տրամադրել են նարգիլե, ինչն արգելված է:

Համավարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում՝ ՍԱՏՄ-ն անակնկալ-ամենօրյա այցերով շարունակելու է ՀՀ պարետի որոշումների կատարման հսկողությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել