Իրավապահ մարմինները զբաղվում են կորոնավիրուսով վարակվածների տվյալների արտահոսքի մասին տեղեկության արժանահավատությունը ստուգելու հարցով․ Մանե Գևորգյան
12:14 - 13 հունիսի, 2020

Իրավապահ մարմինները զբաղվում են կորոնավիրուսով վարակվածների տվյալների արտահոսքի մասին տեղեկության արժանահավատությունը ստուգելու հարցով․ Մանե Գևորգյան

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հարգելի գործընկերներ, իրավապահ մարմինները զբաղվում են կորոնավիրուսով վարակված մեր քաղաքացիների տվյալների արտահոսքի մասին տեղեկության արժանահավատությունը ստուգելու, տարածման հնարավոր աղբյուրը պարզելու հարցով:

Նորությունների դեպքում կտարածենք համապատասխան հաղորդագրություն»:

Հիշեցնենք, որ ՏՏ անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե Ադրբեջանը հանրայնացրել է կորոնավիրուսով վարակված հայաստանցիների և նրանց կոնտակտավորների տվյալներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել