Հունիսի 15-ից Ֆրանսիան սահմանները կբացի ԵՄ երկրներից ճանապարհորդների համար |news.am|
12:24 - 13 հունիսի, 2020

Հունիսի 15-ից Ֆրանսիան սահմանները կբացի ԵՄ երկրներից ճանապարհորդների համար |news.am|

news.am: Ֆրանսիայի իշխանությունները որոշել են հունիսի 15-ից սահմանները բացել ԵՄ երկրներից եւ եվրոպական մի քանի այլ երկրներից ժամանող ճանապարհորդների համար: Այս մասին նշված է երկրի ԱԳՆ եւ ՆԳՆ համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է արտաքին քաղաքականության գերատեսչության կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Հաշվի առնելով Ֆրանսիայում ու Եվրոպայում բարենպաստ իրավիճակը եւ Եվրահանձնաժողովի հանձնարարականների համաձայն՝ Ֆրանսիան հունիսի 15-ի առավոտյան (տեղական ժամանակով 0:00-ից) հանում է COVID-19-ի դեմ (նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդություն) պայքարի համար մտցված ներքին սահմանների հատման տրանսպորտային սահմանափակումները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հստակեցվում է, որ սահմանափակումները չեղարկվում են ԵՄ երկրներից, ինչպես նաեւ Անդորայից, Իսլանդիայից, Լիխտենշտեյնից, Մոնակոյից, Նորվեգիայից, Սան Մարինոյից, Շվեյցարիայից եւ Վատիկանից ժամանող բոլորի համար: Այս երկրների քաղաքացիները կորոնավիրուսի բացակայության հավաստագիր ունենալու, ինչպես նաեւ 14-օրյա կարանտինի մեջ մնալու անհրաժեշտություն չեն ունենա:

Սակայն, ինչպես հստակեցրել են գերատեսչություններից, Իսպանիայից եւ Մեծ Բրիտանիայից ժամանողները, ինչպես նախկինում, Ֆրանսիա ժամանելուն պես ուղարկվելու են երկշաբաթյա կարանտինի: Իսպանիայից ճանապարհորդների համար այս սահմանափակումը ուժի մեջ է մնալու մինչեւ հունիսի 21-ը:

Ֆրանսիայի իշխանությունները նաեւ հայտնել են հուլիսի 1-ից Շենգենյան համաձայնագրի երկրների արտաքին սահմաններն աստիճանաբար բացելու մասին:

Եվրահանձնաժողովը հինգշաբթի Եվրամիության բոլոր երկրներին կոչ էր արել հունիսի 15-ին բացել ներքին սահմանները: Դրանից բացի, ԵՀ-ն հանձնարարել էր հուլիսի 1-ից սկսել արտաքին սահմանների փուլային բացումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել