Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Օղակաձև զբոսայգու վերակառուցման մասին:

«Սկսում ենք Օղակաձև զբոսայգու վերակառուցման ծրագիրը։

Այս փուլում կվերականգնվի և հանրությանը կվերադարձվի այգու 6-րդ գոտին՝ Լուսավորչի մայր տաճարի մոտից մինչև Վարդանանց փողոց։

Հետո՝ մնացածը, հերթականությամբ»,- գրել է Երևանի քաղաքապետը: