Բերման են ենթարկվում ԲՀԿ-ի` Գեղարքունիքի գրասենյակի պատասխանատուները․ Արման Աբովյան
13:19 - 14 հունիսի, 2020

Բերման են ենթարկվում ԲՀԿ-ի` Գեղարքունիքի գրասենյակի պատասխանատուները․ Արման Աբովյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը Ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասել է, թե Գեղարքունիքի մարզում բոլոր կուսակցական պատասխանատուներին բերման են ենթարկում, ընդհուպ՝ երեխաների հեռախոսներն են առգրավվում: «Լայնածավալ քաղաքական պոդտեքստի ներքո այժմ կատարվում են քաղաքական հետապնդումներ և քաղաքական ճնշման բնույթի որոշակի գործողություններ: Կրկնեմ՝ սա շանտաժ է, սա լռեցնելու փորձ է, որը իշխանությունները կատարում են այս պահին»,- ասաց Աբովյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել