Եվրոպական 4 երկրներ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման համաձայնագիր են ստորագրել |azatutyun.am|
18:24 - 14 հունիսի, 2020

Եվրոպական 4 երկրներ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման համաձայնագիր են ստորագրել |azatutyun.am|

azatutyun.am: Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և Նիդերլանդները համաձայնագիր են ստորագրել, որը նախատեսում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծում:

Եթե կլինիկական փորձարկումներն անցնեն բարեհաջող, ապա խոսքը այդ դեղամիջոցի 400 միլիոն չափաբաժին ձեռքբերելու մասին է: Համաձայնագրի կողմ է Astrazeneca դեղագործական ընկերությունը, որը համագործակցում է Օքսֆորդի համալսարանի հետ, որն էլ իր հերթին աշխատում է AZD1222 պատվաստանյութի վրա և շարունակում դրա արդյունավետության հարցով հետազոտությունները:

Ավելի վաղ Astrazeneca-ի հետ նմանօրինակ համաձայնագիր են կնքել նաև Մեծ Բրիտանիան ու Միացյալ Նահանգները: Ինչպես Ֆեյսբուքում գրել է Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան, COVID-19 համաճարակի միակ լուծումը պատվաստանյութն է։ Սպերանցայի խոսքով` պատվաստանյութի կլինիկական փորձարկումների փուլը պետք է ավարտվի աշնանը, և եթե դրանք հաջող ավարտվեն, ապա պատվաստանյութը հասանելի կդառնա մինչև տարեվերջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել