ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ՀՀ-ի և Գերմանիայի միջև շրջանակային համաձայնագրի վավերացմանը |armenpress.am|
12:35 - 15 հունիսի, 2020

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ՀՀ-ի և Գերմանիայի միջև շրջանակային համաձայնագրի վավերացմանը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2016 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցին:

Այն դրական եզրակացություն ստացավ հանձնաժողովի հունիսի 15-ի նիստում:

Համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 24-ին:  Այն շրջանակային համաձայնագիր է, որի առաջին հոդվածով  կարգավորվում են օժանդակության համաձայնագրերը: «Հիմնականում դրամաշնորհային համաձայնագրեր և ընդամենը մեկ վարկային համաձայնագիր է ներառում, որը տրամադրվելու է հայ-գերմանական ֆոնդին՝ «Վերաֆինանսավորման գիծ» ծրագրի շրջանակում: Այն տրամադրվում է ԿԲ-ի և Հայ-գերմանական հիմնադրամի միջոցով բանկային համակարգի վարկավորման համար: Համաձայնագրի մյուս մասով կարգավորվում են միջոցների հասանելության ժամկետները:

Այն բոլոր համաձայնագրերը, որոնք շրջանակային համաձայնագրի կարգավորման առարկա են, պետք է ստորագրվեն մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ միջոցների հասանելիության վերջնաժամկետը կլինի 2022 թվականի դեկտեմբերի 31-ը»,-ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը:

Կարգավորվում են նաև հարկերի հետ կապված հարաբերությունները, հարկային որոշակի արտոնություններ է նախատեսվում այդ ծրագրերի շրջանակում: ԱԺ վավերացումից հետո համաձայնագիրը կմտնի ուժի մեջ, այն ստացել է ՍԴ դրական եզրակացությանը: Հայրապետյանի խոսքով՝ եթե շրջանակային համաձայնագիրը վավերացվում է, ապա նրա մեջ ենթադրվող մյուս համաձայնագրերի մասով անհրաժեշտություն չկա նորից գալ ԱԺ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել