Շատ հեշտ է հանդես գալ կառավարության հրաժարականի պահանջով, երբ գիտես, որ հարուցված են իրավական գործընթացներ. Միրզոյան |shantnews.am|

15:56 - 16 հունիսի, 2020

shantnews.am: Օրենքի առաջ հավասար են բոլորը, սա մեր քաղաքական հավատամբ է: ԱԺ ամբիոնից այսպես խոսեց ՀՀ ԱԺ նախագահ Արարարատ Միրզոյանը:

«Շատ հեշտ է հանդես գալ կառավարության հրաժարականի պահանջով, երբ գիտես, որ հարուցված են իրավական գործընթացներ, որոնք կարող են հանգեցնել քո այս կապ այն կերպ մասնակցությանը օրենքով արգելված որևէ արարքի: Էստեղ, որպեսզի հասկանանք, թե որը որից հետո է, պետք է պարզ հայացք նետել ժամանակագրությանը: Ճշմարտությունն ավելի քան ակնհայտ է: Բայց ականջահաճո՞ է մեզ համար, որ որևէ մեկը, որևէ ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ կամ ղեկավար պահանջում է կառավարության հրաժարականը, ո՛չ:

Բայց դրա իրավունքն ունեն ՀՀ բոլոր քաղաքացիները: Մենք պայքարել ենք նրա համար, որ Հայաստանում լինի ժողովրդավարություն, որպեսզի որևէ մեկը հետապնդվելուց չվախենալով՝ չսահմանափակվի պահանջել կառավարության հրաժարականը, եթե դրա անհրաժեշտությունը տեսնում է: Սա մեր հավատամքն է:

Շատ լավ է, որ կարողանում են կառավարության հրաժարականը պահանջել մարդիկ, որոնք տարբեր քաղաքական ուժերի ղեկավարներ են, անկախ նրանից՝ հիմնավո՞ր են, թե՞ ոչ: Ներդրումներ են արվել կամ չեն արվել, աշխատատեղեր են պահվում և եթե ինչ-որ բան այնպես չգնա, աշխատատեղերը կհայտնվեն վտանգի տակ:

Հարգելի՛ գործընկերներ, շնորհակալություն բոլոր այն գործիչներին, ովքեր իրենց ստեղծարար աշխատանքով աշխատատեղեր են ապահովում մյուսների համար, երկրի տնտեսական կյանքի աշխուժացման համար, և իրենք անձնապես հարստանում են: Ի՞նչ կա այստեղ դատապարտելի. ոչ մի բան:

Կներեք, սակայն, սա չի նշանակում, որ կարելի է շանտաժ անել այս աշխատատեղերի փակմամբ, հնարավոր կամ անհնար ներդրումներով, հեղափոխությանը ցուցաբերված կամ չցուցաբերված աջակցությամբ և ազատել ձեռքերը որևէ պատասխանատվությունից օրենքի առջև»,- ասաց Միզրոյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել