Գագիկ Ծառուկյանը կանյաչնիում պատանդ էր վերցրել պատգամավորներին, սպառնալիքներով խլում էր մանդատները. Հմայակ Հովհաննիսյան |factor.am|

19:02 - 16 հունիսի, 2020

factor.am: Հարցազրույցը «Հայաստանի Քաղաքագետների միության» նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հետ։

– Պարո՛ն Հովհաննիսյան, ԱԱԾ-ն հայտարարում է, որ բացահայտել է ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու դեպքեր, Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցն է քննարկվում խորհրդարանում։ Դուք ի՞նչ տեղեկություններ ու փաստեր ունեք՝ նաև որպես ԲՀԿ-ի նախկին պատգամավորության թեկնածու, արդյո՞ք ճշմարտացի են իրավապահների տեղեկությունները։

– Ես 2012 թվականին եղել եմ ընտրությունների օրինականությունը վերահսկող միջկուսակցական Միասնական շտաբի ղեկավար և ԲՀԿ-ի ցուցակով ընտրվել եմ պատգամավոր, քանի որ եղել են պայմանավորվածություններ Գագիկ Ծառուկյանի հետ թե՛ հետագա գործունեության, թե՛ «Կենտրոն» հեռուստաընկերությամբ «Քաղաքագետների միությունը» պետք է հաղորդում ունենար։ Հետագայում այդ պայմանավորվածությունները դրժվեցին։ Ինձանից, ինչպես նաև 13 մյուս պատգամավորներից, որոնք ընտրություններով ընտրվել էին, ճնշումների միջոցով խլեցին մանդատները Սերժ Սարգսյանի հրահանգով։

– Ասում եք՝ ճնշումներ են գործադրվել, որպեսզի մանդատներից հրաժարվեք Դուք և ևս 13 ընտրված թեկնածուներ։ Ի՞նչ իրավիճակում դա տեղի ունեցավ, որտե՞ղ, ինչպե՞ս որոշում կայացվեց, որ պետք է մանդատը վայր դնեք։

– Շատ խորհրդանշական է, որ ընտրությունների օրինականությունը վերահսկող շտաբի համակարգողից բռնի ուժով, Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ, Գագիկ Ծառուկյանը խլում է մանդատը։ Գագիկ Ծառուկյանն իր հայտնի «կանյաչնիում» պատանդ էր վերցնում պատգամավոր ընտրվածներին և նրանցից մանդատները սպառնալիքների և այլնի միջոցով խլում էր։ Կողքի սենյակում գտնվում էր «Մուկ» մականունով հայտնի, այն ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի դուստրը, որը Կենտրոնի նոտարն էր։

Սա չլսված, բանդիտական գործողություն է եղել, այդ պատգամավորներին ստիպում էին հրաժարվել մանդատից և փաստաթուղթը ձեռքին, ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքի միջոցով ձևակերպում էին հենց տեղում։ Ինձ այն ժամանակ հավաստի աղբյուրներից տեղեկացրել էին, որ Սերժ Սարգսյանի մոտ մարդկանցից, մասնավորապես՝ Աղվան Վարդանյանը, որ ես Ծառուկյանի կազմակերպած վրաերթի եմ ենթարկվելու, այսինքն՝ սպանվելու եմ։

Ես իրավունք չունեի թույլ տալ, որ մայրս կյանքի մայրամուտին դառնություն տեսնի, և ես, ի վերջո, այն ժամանակ սթափ դատողությամբ որոշեցի, որ պետք է ինձ պահպանեմ՝ ժողովրդին ծառայելու համար և այն օրը տեսնելու, որ բոլոր անօրինակությունները ջրի երես կհանվեն և բոլոր բանդիտները՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Ծառուկյանի, իրենց արժանին կստանան։

Շ
արունակությունը՝ factor.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել