Քաղաքապետարանը քննարկում է Երևանի յուրաքանչյուր վարչական շրջանում մեկ բաց մանկապարտեզ թողնելու հարցը

 |armenpress.am|
19:28 - 16 հունիսի, 2020

Քաղաքապետարանը քննարկում է Երևանի յուրաքանչյուր վարչական շրջանում մեկ բաց մանկապարտեզ թողնելու հարցը |armenpress.am|

armenpress.am: Երևանի քաղաքապետարանը քննարկում է կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության օրերին մայրաքաղաքի յուրաքանչյուր վարչական շրջանում միայն մեկ բաց մանկապարտեզ թողնելու հարցը: Այս մասին հունիսի 16-ին հրավիրված ճեպազրույցի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ նշելով, որ քննարկումը կապված է մանկապարտեզներ այցելող երեխաների փոքր թվի հետ:

«Մանկապարտեզներ հաճախող 30500 երեխա ունենք, որոնցից այս պահին 1800-1900 երեխա է այցելում մանկապարտեզ: Արդեն քննարկվում է մանկապարտեզների բաց պահելու նպատակահարմարությունը և ամեն վարչական շրջանում մեկ մանկապարտեզ թողնելու հարցը»,- ասաց Մարությանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել