«Բարգավաճ Հայաստանը» նախաձեռնելու է հանձնաժողով ձևավորել ու քննարկել համավարակի ընթացքում կատարված աշխատանքները․ Վահե Էնֆիաջյան
12:31 - 17 հունիսի, 2020

«Բարգավաճ Հայաստանը» նախաձեռնելու է հանձնաժողով ձևավորել ու քննարկել համավարակի ընթացքում կատարված աշխատանքները․ Վահե Էնֆիաջյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության հայտարարությունից հետո, որն արվեց Գագիկ Ծառուկյանի կողմից, ըստ էության, սկսեցին քաղաքական ռեպրեսիվ հայտարարություններ, որոնք որևէ քաղաքական օրակարգ չէին պարունակում, պարունակում էին սպառնալիքներ, որից հետո շարունակվեց այս քաղաքական հետապնդման աշխատանքները։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը։ Վերջինս իր խոսքում նշեց․

«Այս օրիրին ամբողջությամբ,արդեն 1000-ից ավել  քաղաքացիներ, համակիրներ, մտախոհներ, մարդիկ, ովքեր մտահոգված են ստեղծված իրավիճակից, եկել են իրենց զորկացությունը հայտնելու, պահպանելով բոլոր  պաշտպանիչ միջոցները, սակայն  նրանց բերման են ենթարկում՝ անհամաչափ ուժի  կիրառում  է տեղի ունենում ։ Երեկ տեղի ունեցած գործընթացները, որոնց ներկա էին նաև լրագորղներից շատերը, տեսաք, որ ոստիակնության կողմից անհամաչափ ուժի և դրսևորումներ տեղի ունեցավ,որի ընթացքում խոչընդոտվեց նաև լրագրողների բնականոն աշխատանքը, և որևէ մեկը չի մեկնաբանում ստեղծված իրավիճակը»։

Անդրադառնալով կորոնավիրուսի համավարակի պատճառով ստեղծված իրավիճակին Էնֆիաջյանն ասաց, որ ՀՀ-ում կորոնավիրուսի այս պայմաններում արձանագրվում  է օրեցօր վատթարացող իրավիճակ։

«Մենք բազմիցս խոսել ենք վճակագրական տվյալներից, ասել ենք, որ ոչ միայն տարածաշրջանում է մեր վիճակը անմխիթար, այլ  առահասրակ ախարհում համամասնության մեջ մենք ամնեվատ ցուցանիշն ենք արձանագրում։ Մենք արդեն հարյուրավոր մահեր ունենք, և դեպքեր ունենք, որ քաղաքացիները դիմում են հիվանդանոցներ, բայց դրանց ծանրաբեռնվածության պատճառով չեն ընդունել վարակակիրներին և արդեն երկու մահ է արձանագրվել, սա փաստում է նույնիսկ երկրի վարչապետը։ Այսպիսի խնդիրները, օրինակները բազում են և պատասխանատվության հարց կա։ Մենք դեռևս 10 օր առաջ գրավոր դիմում ենք ներկայացրել պարետատուն, որով ուզում ենք հասկանալ և ժողովրդին ներկայացնել՝ ի՞նչ գործողություններ և միջոցառումներ է ծավալել պարետատունը,  միջազգային  կառույցների հետ ինչպիսի՞ կապ է հաստատել և ի՞նչ գործողություններ է իրականացնել։ Միջազգային տարբեր դոնորների կողմից ֆինանասական միջոցներ են հատկացվել  և այդ միջոցները ի՞նչ նպատակի են ծառայեցվել։ Սա հրատապ հարցապնդում է, բայց այս հրատապնդման պատասխանը դեռևս չենք տեսնում և չենք ստանում։

Մեր լիազորությունների շրջանակում անելու ենք ամենը այս իրավիճակին լուծում տալու համար և մեր խմբակցությունը նախաձեռնելու է հանձնաժողով ձևովորելու  և հանգամանալից քննարկումներ իրականացնելու, որպեսզի այս ոլորտը փախողած մարդիկ գան պատասխանատվության և ներկայացնեն իրական վիճակագրական տվյալները»,- եզրափակեց պատգամավորը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել