Քննիչ հանձնաժողովի ստեղծմանը կաջակցենք, եթե այն գլխավորի «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացուցիչը. Մարուքյան |aysor.am|
15:42 - 17 հունիսի, 2020

Քննիչ հանձնաժողովի ստեղծմանը կաջակցենք, եթե այն գլխավորի «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացուցիչը. Մարուքյան |aysor.am|

aysor.am: Մենք քիչ առաջ կորանվիրուսի դեպքերով քննիչ հանձնաժողով ձևավորելու հետ կապված գրություն ենք ստացել: Պետք է ասեմ, որ քննիչ հանձնաժողովի գոյության գաղափարը շրջանառության մեջ է դրվել մեր կողմից՝ գրեթե մեկ ամիս առաջ, որից հետո խորհրդարանական ուժերին հանձնաժողով ունենալու կոչ է արել Արթուր Վանեցյանը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Այսօր ԲՀԿ-ն նախաձեռնել է քննիչ հանձնաժողովի ստեղծման գործընթացը: Երբ ես ասում էի, որ խորհրդարանը գուցե քննիչ հանձնաժողով ստեղծի և քննի, ես նաև ասում էի, որ պետք է դիտարկվի նպատակահարմարության հարցը՝ որքանով է հարմար այս մեծամասնության պայմաններում դա անել: Նաև ասել էինք, որ գուցե մի քիչ էլ պետք է սպասել՝ մինչև վարակի ավարտը», - ասաց Մարուքյանը:

Նա հիշեցրեց, որ հանձնաժողովը լավագույն դեպքում կարող է ստեղծվել արդեն սեպտեմբեր ամսին, և իրենք հանձնաժողովի ստեղծմանը կանջակցեն՝ պայմանով, եթե այն գլխավորի «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացուցիչը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել