Քննվում է Երրորդ հանրապետության ամենակարևոր գործերից մեկը. Փաշինյանը՝ ԲՀԿ-ի քրգործի մասին


 |armenpress.am|
19:13 - 17 հունիսի, 2020

Քննվում է Երրորդ հանրապետության ամենակարևոր գործերից մեկը. Փաշինյանը՝ ԲՀԿ-ի քրգործի մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից խորհրդարանական ընտրություններում ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ քրեական գործը համարում է Հայաստանի երրորդ հանրապետությունում քննվող ամենակարևոր գործերից մեկը: Փաշինյանն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:

«Քննվում է Երրորդ հանրապետության պատմության ամենակարևոր գործերից մեկը, որովհետև ժողովրդի կամքի վրա բռնանալու համակարգված ինստիտուտ է բացահայտվում»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով ընդդիմադիր որոշ ուժերի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից հնչող այն հայտարարություններին, թե ԲՀԿ-ի ու կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը քաղաքական է, ոչ թե իրավական, Փաշինյանը նշեց, որ իրենք քրեական գործը քաղաքական ուժին վերահսկողության տակ պահելու համար օգտագործելու կարիք չունեն:

«Նախկին իշխանությունն այս քրեական գործերը պահել է այս ուժերին վերահսկողության տակ պահելու համար, որովհետև լեգիտիմության խնդիր է եղել: Մեր իշխանությունն այդպիսի խնդիր չունի: Մեր իշխանությունը քրեական գործերով քաղաքական ուժերին վերահսկողության տակ պահելու խնդիր չունի»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ պետք է արգելել այն քաղաքական ուժերի գործունեությունը, որոնք բռնանում են ժողովրդի ազատ կամքի արտահայտմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել