Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ միջոցառումը և դրա շրջանակներում աջակցության տրամադրման կարգը
12:11 - 18 հունիսի, 2020

Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ միջոցառումը և դրա շրջանակներում աջակցության տրամադրման կարգը

Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ միջոցառումը և դրա շրջանակներում աջակցության տրամադրման կարգը: 

Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտների վարձու աշխատողներին, քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին:

Տուժած ոլորտներ են համարվում հետևյալ գործունեության տեսակները՝

  • հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ.
    հանրային սննդի ծառայություններ.

  • զբոսաշրջային ծառայություններ.

  • նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ).

  • սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ).

  • զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն.

  • կինոթատրոնների գործունեություն.

  • լուսանկարչության բնագավառում գործունեություն.

  • ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ.

  • կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում.

  • ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն.

  • խաղատների գործունեություն։ 

Վարձու աշխատողները (այդ թվում քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները), շահառու են հանդիսանում այն դեպքում, եթե 2020 թվականի մարտի 1-ից մինչև հունիսի 15-ը ընկած ժամանակահատվածում առնվազն 1 օր աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ են գտնվել Տուժած ոլորտի գործատուի հետ (այդ թվում՝ եթե 2020 թվականի հունիսի 15-ի դրությամբ գործատուն լուծարվել է կամ դադարեցրել է գործունեությունը)։

Անհատ ձեռնարկատերերը շահառու են հանդիսանում այն պարագայում, եթե 2020 թվականին գործունեություն են ծավալել Տուժած ոլորտում: Անհատ ձեռնարկատերերը շահառու են հանդիսանում՝ անկախ 2020 թվականի  1-ին եռամսյակում իրացման շրջանառության չափից։

Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ նվազագույն աշխատավարձի չափով: Այն ստանալու համար պետք է լրացնել էլեկտրոնային դիմում https://dimum.ssa.am/  կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել