ԱԺ նախագահն անդրադարձավ ԱԱԾ շենքի դիմաց ոստիկանների ու լրագրողների միջև տեղի ունեցած միջադեպին |armenpress.am|
14:32 - 18 հունիսի, 2020

ԱԺ նախագահն անդրադարձավ ԱԱԾ շենքի դիմաց ոստիկանների ու լրագրողների միջև տեղի ունեցած միջադեպին |armenpress.am|

armenpress.am:  Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը էական է համարում այն հանգամանքները, որոնք նախորդել են Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց ոստիկանների և լրագրողների միջև տեղի ունեցած միջադեպին: Այս մասին Միրզոյանն ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Ես մանրամասներին տեղյակ չեմ: Լուրեր եմ տեսել դժգոհությունների մասին, բայց լսել եմ նաև կարծիքներ, որ որևէ առանձնակի բան չի արվել: Ինքս կադրերը չեմ տեսել և սեփական դատողություն չեմ կարող անել: Շատ էական են հանգամանքները, գուցե այդ պահին զգուշացվել է նախապես, խնդրանք է հնչել ազատել այդ տարածքը, գուցե հղում է արվել արտակարգ դրության ընթացքում հավաքների կազմակերպման արգելքին»,- ասաց Միրզոյանը:

 

Խորհրդարանի նախագահը նշեց, որ եթե որևէ կերպ խախտվել են լրագրողների իրավունքները, ապա նա կդատապարտի կատարվածը:

«Ես մշտապես եղել եմ և հիմա էլ կամ, շարունակելու եմ լինել լրագրողների անխոչընդոտ գործունեության և իրավունքների պաշտպանը: Լրագրողների գործունեության խոչընդոտման որևէ փորձ կդատապարտեմ»,- նշեց ԱԺ նախագահը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել