ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել. կալանավորման միջնորդություն է ներկայացվել դատարան |armtimes.com|
16:56 - 18 հունիսի, 2020

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել. կալանավորման միջնորդություն է ներկայացվել դատարան |armtimes.com|

armtimes.com: Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Ազգային ժողովի ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին:

Այս մասին տեղեկացրեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ հավելելով, որ նախաքննական մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Միջնորդությունը դեռեւս չի քննվել:

Մեղադրանքն առաջադրվել է մասնավորապես ՀՀ ՔՕ-ի 38-154.2 հոդվածի 2-րդ մասով (կուսակցություններից կամ թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու համար ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալուն օժանդակելը):

Երեկ հայտնի էր դարձել, որ Մանուկյանը ձերբակալվել է:

Առավել մանրամասն՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել