Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննարկումը հետաձգվել է |1lurer.am|
18:00 - 18 հունիսի, 2020

Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննարկումը հետաձգվել է |1lurer.am|

1lurer.am: ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննությունը հետաձգվել է:

Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը տեղեկացրեց, որ իրենք դատարանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել, և հիմա դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ: Ըստ Սարգսյանի, միջդատական վարույթների հետ կապված գործերի մակագրության կարգը խախտում է արդար դատաքննության իրավունքը, այն չի ապահովում պատահականության սկզբունքը, քանի որ դատարանի նախագահն է որոշում՝ ով քննի այդ գործը: Բացի այդ, ըստ Սարգսյանի, պաշտպանական կողմը ողզջամիտ ժամկետ է խնդրել, որ կարողանա լիարժեք պաշտպանվել:

Դատարանն ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակի այսօր, փաստաբան Երեմ Սարգսյանի տեղեկացմամբ՝ մոտ 2 ժամից:

Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին առնչվող չորս քրեական գործ է հարուցել, որոնցից մեկը վերաբերում է 2017 թ. ԱԺ ընտրություններում «Ծառուկյան» դաշինքի օգտին ընտրակաշառք բաժանելուն: ԱԺ-ն հունիսի 16-ին միաձայն համաձայնություն տվեց Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու՝ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությանը: Այժմ ընտրակաշառք բաժանելու գործով մեղադրանք է առաջադրվել Գ. Ծառուկյանին: Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել