ՌԴ դեսպանն ինձ հետ հանդիպելու ցանկություն ունի. Ալեն Սիմոնյան |panarmenian.net|
19:11 - 18 հունիսի, 2020

ՌԴ դեսպանն ինձ հետ հանդիպելու ցանկություն ունի. Ալեն Սիմոնյան |panarmenian.net|

panarmenian.net: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով ՀՀ ներքաղաքական զարգացումների, մասնավորապես` ԲՀԿ-ի քաղաքական հետապնդման վերաբերյալ հայտարարություններին միջազգային արձագանքների մասին հարցին, ասել է, որ այս պահի դրությամբ որևէ արձագանք չունի։

Նա նշել է, որ իր հետ հանդիպելու ցանկություն է հայտնել ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, հանդիպումը դեռ չի կայացել, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Սիմոնյանը հիշեցրել է, որ հանդիսանում է հայ-ռուսական միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարը։

«Ես զրույց եմ ունեցել ՌԴ իմ գործընկեր, Ռուսաստանի Դաշնային ժողովի փախնախագահի հետ, և որևիցէ նման հարց չենք քննարկել: Իսկ մնացած գործընկերների առումով, այս պահի դրությամբ, ես որևէ արձագանք չունեմ»,-ասել է նա:

ԱԺ փոխնախագահը նշել է նաև, որ երբ խոսքը քրեական գործի մասին է, լուրջ գործընկերները, որոնք գիտեն իշխանությունների գործելաոճը, դժվար թե շտապեն և հախուռն հայտարարություններ անեն։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի և Միքայել Մելքումյանի հետ: Խորհրդարանականներն իրենց տեսակետներն են ներկայացրել ներքաղաքական օրակարգի որոշ ասպեկտների վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել