«Երկրում տիրող դրությունը չպետք է խոչընդոտ հանդիսանա հարաբերությունների զարգացման ճանապարհին». «Իմ քայլ»-ի պատգամավորը խոսել է ՌԴ դեսպանի հետ
20:52 - 18 հունիսի, 2020

«Երկրում տիրող դրությունը չպետք է խոչընդոտ հանդիսանա հարաբերությունների զարգացման ճանապարհին». «Իմ քայլ»-ի պատգամավորը խոսել է ՌԴ դեսպանի հետ

Տեղի է ունեցել հեռախոսազրույց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի և ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի միջև։

Հեռախոսազրույցի ընթացքում կարևորվել է այն փաստը, որ երկրում և աշխարհում տիրող դրությունը չպետք է խոչընդոտ հանդիսանա դիվանագիտական և բարեկամական հարաբերությունների զարգացման ճանապարհին։

Քննարկվել է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վաղարշակ Հակոբյանի կողմից գլխավորած ԵԱՏՄ անդամ պետությունների մարզերի հետ համագործակցության հարցերի ենթահանձնաժողովի աշխատանքային օրակարգում ընդգրկված առաջնահերթություն ունեցող մի շարք հարցեր։

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը ողջունել և կարևորել է համատեղ գործունեության զարգացմանը խթանող նման ձևաչափով տարվող աշխատանքները՝ հավելելով, որ նմանօրինակ քաղաքականությունը նոր ընթացք և շունչ կտա մեր երկրների միջև առկա փոխհարաբերություններին:

Քննարկվել են մինչ այժմ ենթահանձնաժողովի կողմից տարված աշխատանքները, հետագա համագործակցության տեսլականը, ինչպես նաև հեռախոսազրույցի վերջում ձեռք է բերվել պայմանավորվածություն հանդիպման վերաբերյալ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել