Ծառուկյանի գործով դատավոր Ռոբերտ Պապոյանը մերժել է ինքնաբացարկի միջնորդությունը |armenpress.am|
09:06 - 19 հունիսի, 2020

Ծառուկյանի գործով դատավոր Ռոբերտ Պապոյանը մերժել է ինքնաբացարկի միջնորդությունը |armenpress.am|

armenpress.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Ռոբերտ Պապոյանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպանական խմբի կողմից ներկայացված դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

«Որոշումը ստանալուց հետո կծանոթանանք և դրա վերաբերյալ դիրքորոշում կարտահայտենք»,- ասաց Երեմ Սարգսյանը։

Միջնորդությունը կապված էր միջդատական վարույթների մակագրությունների կարգի հետ։

Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել