panarmenian.net: ՌԴ իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը մտահոգություն է հայտնել գործընկեր «Բարգավաճ Հայաստանի» շուրջ զարգացումներով։ Այդ մասին ասվում է Գլխավոր խորհրդի նախագահության միջազգային գործունեության գծով հանձնաժողովի հայտարարության մեջ։
Նշվում է, որ իրավիճակը պետք է հանգուցալուծվի օրենքին համապատասխան՝ հարգելով քաղաքական բազմազանության և հասարակական գործունեության ազատությունը:
«Առոջնորդվում ենք այն դրույթով, որ ժողովրդավարական պետություններին բնորոշ քաղաքական մրցակցությունը չի վարվի ոչ իրավական մեթոդներով, և մաղթում ենք մեր հայ գործընկերներին շուտափույթ հաղթահարել առաջացած առճակատումը, որը մեծ արձագանք է ստացել ՀՀ սահմաններից դուրս», - ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ «Միասնական Ռուսաստանը» և ԲՀԿ-ն գործակցում են 2008-ից։
Հունիսի 16-ին ԱԺ-ն որոշեց զրկել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից և թույլատրել նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսել։
comment.count (0)