Արմեն Աշոտյանն այսօր հարցաքննվել է Քննչական կոմիտեում. նա ունի վկայի կարգավիճակ |armtimes.com|
15:32 - 19 հունիսի, 2020

Արմեն Աշոտյանն այսօր հարցաքննվել է Քննչական կոմիտեում. նա ունի վկայի կարգավիճակ |armtimes.com|

armtimes.com: ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, նախկին նախարար Արմեն Աշոտյանն այսօր հարցաքննվել է Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով:

Այս մասին տեղեկացրեց ՔԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ռիմա Եգանյանը՝ նշելով, որ Աշոտյանը հարցաքննվել է վկայի դատավարական կարգավիճակով:

Հարցաքննությանը ֆեյսբուքյան իր էջով անդրադարձել է նաեւ Աշոտյանը: Նրա գրառումը ներկայացնում ենք ստորեւ.

«Ավարտվեց անհեթեթ առիթով ինձ մեղադրանք առաջադրելու հարցով հերթական հարցաքննությունը։ Շուրջ երկու տարի տեւող այս գործընթացը բացառապես քաղաքական է ու անհիմն (օպերացիայի շրջանակներում ՔԿ-ՀՔԾ պինգ-պոնգը վկա)։ Անհույս է հասկացնել այս իշխանություններին, որ ինձ ճնշելու եւ լռեցնելու փորձերը իրենց հիվանդագին եւ հոգեկան տվայտանքների շրջանակներում անհույս են եւ անբարո։ Կյանքը շարունակվելու է, իսկ ձեր իշխանությունը՝ ոչ, քանզի ժամանակին «ժողովրդի սրտի վարչապետ» հռչակված անձը դարձել է «երկրի լեղապարկի քար»։ Հարգելի հայրենակիցներ, շնորհակալ եմ բոլորիդ համերաշխության, հավատի եւ սատարման համար»,- գրել է Աշոտյանը:

Առավել մանրամասն՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել