ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում  հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ:Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

«Այսօր՝ հունիսի 19-ին, տեսչական մարմնի մշտադիտարկում  իրականացնող խմբերը  այցելել են Արմավիրի մարզի Արմավիր քաղաք: Հագուստի և շինարարական ապրանքների վաճառակետերում և խանութներում այս պահի տվյալներով պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության նորմերի ընդամենը 1 խախտում է արձանագրվել:

Տեսչական մարմնի ներկայացուցիչների այցելած նշված ոլորտների գրեթե  բոլոր վաճառքի կետերում առկա են եղել ախտահանիչ նյութեր,դիմակների համար նախատեսված հատուկ փակվող աղբամաններ,լվացարաններ, սոցիալական հեռավորություն պահպանելու նպատակով արվող գծանշումներ,ջերմաչափեր  և ջերմաչափման գրանցամատյաններ:Բոլոր խանութներում փակցված են եղելպարտադիր դիմակներ  կրելումասին իրազեկման թերթիկներ:

Այլ է իրավճակը նավթամթերքի լցակայանների  և գազալցակայանների ոլորտում: Մշտադիտարկում իրականացված տնտեսավարողների ճնշող մեծամասնության մոտ հայտնաբերվել են պարետատան սահմանած հակահամաճարակային նորմերի բազմաթիվ խախտումներ, մասնավորապես բացակայել են փակվող աղբամանները, ջերմաչափերըև ջերմաչափման գրանցամատյանները: Գրեթե բոլոր տնտեսավարողների մոտ փակցված չեն եղել դիմակի պարտադիր լինելու մասին իրազեկման թերթիկները:

Բոլոր բենզալցակայաններում և գազալցակայաններում առկա են եղել ախտահանիչ նյութեր:

Մշտադիտարկման արդյունքում գրանցված բոլոր խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ  և ներկայացվում են պարետատուն»,- ասված է հաղորդագրության մեջ: