Ախտահանիչ նյութերի փոխարեն սրվակում ջուր է լցված. Տեսչական ստուգումներ են անցկացվում Էրեբունիում
16:49 - 20 հունիսի, 2020

Ախտահանիչ նյութերի փոխարեն սրվակում ջուր է լցված. Տեսչական ստուգումներ են անցկացվում Էրեբունիում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, համագործակցելով ՀՀ ոստիկանության ծառայության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների հետ, արտակարգ ռեժիմով մշտադիտարկումներ և հսկողություն են իրականացնել Էրեբունի վարչական շրջանում: Այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:

Նշվում է, որ վարչական շրջանում իրականացված այսօրվա դիտարկման արդյունքերը ցույց են տալիս, որ խախտումների թվաքանակը կտրուկ նվազել է, բայց, այնուամենայնիվ, դեռևս վարորդների, ուղևորների մոտ հայտնաբերվում են որոշ խախտման դեպքեր: Հայտնաբերվել են դեպքեր, երբ հանրային տրանսպորտում ախտահանիչ նյութերի փոխարեն սրվակում պարզապես ջուր է լցված:

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով համատասխան տեսաչկան մարմինների կողմից անրապետության տարածքում խստացված ստուգումներ են անցկացվում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել